Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թուրքիան փորձելու է վերադասավորել իր ուժերը

Թուրքիան փորձելու է վերադասավորել իր ուժերը
04.08.2025 | 13:10

Ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայում արդեն պատրաստել են հատուկ զեկույց Իրան-Իսրայել 12-օրյա ռազմական ակտիվ գործողությունների մասին, որի միջոցով Թուրքիան փորձելու է վերադասավորել իր ուժերը։

«12-օրյա պատերազմը և Թուրքիայի համար դասերը»

Ազգային հետախուզական ակադեմիան հրապարակել է «12-օրյա պատերազմը և Թուրքիայի համար դասերը» վերնագրով զեկույցը, որը վերաբերում է Իսրայելի և Իրանի միջև 2025թ. հունիսի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողություններին։

Զեկույցում մանրամասնորեն գնահատվում են պատերազմի` ռազմական, հետախուզական, քաղաքական և տեխնոլոգիական ասպեկտները, ինչպես նաև մատնանշվում են այն ռազմավարական դասերը, որոնք պետք է Թուրքիան հաշվի առնի։

Զեկույցի հիմնական թեմաները՝

Բազմաշերտ հակաօդային պաշտպանության անհրաժեշտություն – Թուրքիան պետք է հատուկ ուշադրություն դարձնի ցածր բարձրության ՀՕՊ համակարգերին։

Զգուշացման և ապաստարանների համակարգերի ստեղծում

- Առաջարկվում է ստեղծել վաղ զգուշացման համակարգեր հնարավոր օդային հարձակումների դեպքում, կառուցել ապաստարաններ խոշոր քաղաքներում և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները համալրել դրանցով։

ՈՒշադրություն ազգային միասնությանը

- Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի հասարակական համախմբվածության ամրապնդման և ազգային միասնության զգացումն ուժեղացնելու ուղղությամբ։

Ներդրումներ ՌԷԲ և ԱԹՍ տեխնոլոգիաներում

- Իրանի բազմամյա ներդրումներն ավանդական զինատեսակներում արդյունավետ չեղան Իսրայելի ՌԷԲ միջոցներով հարձակումների դեմ։ Թուրքիան պետք է գերակայություն տա անօդաչու համակարգերին և ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներին։

Բալիստիկ և գերձայնային հրթիռների սպառնալիքը

- Չնայած իր զարգացած հակաօդային պաշտպանությանը՝ Իսրայելին չի հաջողվել լիարժեք դիմագրավել գերձայնային հրթիռներին։

Թուրքիան պետք է արագացնի ներդրումներն այս ուղղությամբ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ